Հրատապ թեմա Հայաստանում
3-ամյա Արտյոմիկի կյանքը հնարավոր է փրկել (տեսանյութ)

«Մեզ համար ցանկացած գումար, աղոթք շատ կարեւոր է». 3-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի մայրիկի՝ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերն են: Դեռ մեկ տարի առաջ փոքրիկի կյանքը սրտի վիրահատությունից հետո հրաշքով փրկվեց (երեխան սրտի արատ ուներ):
Սակայն վերջերս, պարզվել է, որ երեխայի սրտի հետին պատին անցքեր կան, և փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է երեխային շտապ վիրահատության ենթարկել:
«Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ անել երկու պատճառով. նախ սարքավորում չկա, հետո մասնագետ չկա, որ նման իրավիճակում անցքերը փակի»,- ասում է երեխայի մայրը՝ նշելով, որ այստեղի բժիշկները խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Մոսկվա, որտեղ հնարավոր է՝ կարողանան փակել երեխայի սրտի հետին պատին գոյացած անցքերը:
Մեկ անցքը փակելու գինը 10 000 դոլար է, եւ նույնիսկ մեկ անցք փակելը կարող է բարելավել երեխայի առողջական վիճակը:
Հովհաննիսյանների ընտանիքը չունի այդքան գումար երեխայի կյանքը փրկելու համար: Երեխայի հայրը՝ Էդիկ Հովհաննիսյանը, պատմում է, որ դիմել են մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների, որպեսզի օգնեն իրենց, բացել են բանկային հաշիվ, օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել: Հույս ունեն, որ իրենց կօգնեն առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը:
«Ցանկանում եմ, որ այս մեր փոքրիկ երկրում ոչ մի բալիկ չունենա ոչ մի առողջական խնդիր»,- ասում է Էդիկ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանների ընտանիքը չի մոռանում ամեն առիթով շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր դեռ մեկ տարի առաջ օգնել են իրենց, միեւնույն ժամանակ հավատում, որ այժմ էլ կգտնվեն կամեցողներ եւ կօգնեն, 3-ամյա իրենց փոքրիկի կյանքը նորից կփրկեն:
Պետք է նշել նաեւ, որ բարի մարդկանց շնորհիվ երեխայի վիրահատության համար արդեն 5000 դոլար հավաքվել է:
Մանրամասները՝ տեսանյութում.
https://www.youtube.com/watch?v=jzAkro_18Ng&feature=youtu.be
3-ամյա Արտյոմիկին Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին.
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»
15700 15799760200 AMD
15700 15799760201 USD
15700 15799760246 EURO
15700 15799760158 RUB,
Ստացող` Էդիկ Հովհաննիսյան
ArCa – 6770450000058620

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն